Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խաղաղության պայմանագրի փոխարեն՝ դատական հայց Հայաստանի դեմ

Խաղաղության պայմանագրի փոխարեն՝ դատական հայց Հայաստանի դեմ
13.02.2025 | 13:39

Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի վայրի բնության, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանման մասին եվրոպական կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա): Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է այս տարվա փետրվարի 12-ին։ Փաստաթղթում խոսվում է Բեռնի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին։

Երբ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ոչնչի դիմաց Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, չէր հասկանո՞ւմ, որ դրանով Ադրբեջանին հիմք է տալիս միջազգային ատյաններ դիմելու, դատական հայցեր ներկայացնելու։ Մինչ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի հանրությանը խաբում է խաղաղության խաչմերուկով, Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրով, Ադրբեջանը Հայաստանի դեմ միջազգային ատյաններ դատական հայցեր է ներկայացնում։ Խորհրդարանական ընդդիմություն էլ ԱԺ-ում հնչեցնում է հին, մաշված պլաստինկան՝ Նիկոլ Փաշինյանին հարցեր է տալիս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4460

Մեկնաբանություններ